Պետական-մասնավոր գործընկերություն․ Մասնավոր հատվածի և ՏՄԿՈՒ ոլորտի համագործակցությունը Վիետնամում մասնագիտական ուսուցման ծրագրերի զարգացման և բարելավման համար

Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համագործակցություն» ծրագրի հովանու ներքո Վիետնամի մասնագիտական կրթության և ուսուցման տնօրինության (ՏՄԿՈՒ) կողմից հմտություններին միտված ուսուցման ծրագրեր (CBT) մշակելու նպատակով, կազմակերպվեց մասնավոր հատվածի և ՏՄԿՈՒ ոլորտի ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդմանը նվիրված սեմինար՝ նպատակ ունենալով զարգացնելու աշխատուժի աշխատունակությունը և բարձացնելու մասնավոր հատվածի մրցունակութունը։

Article | Ha Noi, Viet Nam | 15 May 2018

Հա Նոյ, Վիետնամ (ԱՄԿ նորությւոններ) Գիտակցելով, թե ինչին են բերում աշխատաշուկայի գլոբալիզացիան, գլոբալ ինտեգրման մարտահրավերները, չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը և փոփոխության այլ շարժառիթները, Վիետնամի կառավարությունը ԱՄԿ տեխնիկական աջակցությամբ աշխատում է զբոսաշրջության և հյուրանոցային համալիրների սպասարկման ոլորտի պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) աշխատանքային խմբի (ԱԽ) ստեղծման ուղղությամբ, հնարավորություն տալով ՏՄԿՈԻ հաստատություններին և ոլորտի ձեռնարկություններին միասնական աշխատելու ստացած հմտությունները կատարելագործման, շրջանավարտների աշխատունակությունը բարձրացման, ինչպես նաև Վիետնամի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

ՊՄԳ աջակցում է ձեռնարկություններին լուծել մարդկային ռեսուրսներով ապահովվածության խնդիրները, օգնում ուսանողներին լինել ավելի աշխատունակ և նախապատրաստում է նրանց հավակնել ավելի լավ ու արժանապատիվ աշխատանքի "

Պրն․ Վու Վան Դան, Մեծ քսանյակի ծրագրի ՊՄԳ ԱԽ ղեկավար


ՊՄԳ ԱԽ աջակցությամբ ՄԿՈՒ Տնօրինությունը կազմակերպեց գիտելիքների փոխանակման միջոցառում «Մասնավոր հատվածի և ՏՄԿՈՒ ոլորտի համագործակցություն՝ ՏՄԿՈՒ ոլորտի կրթական ծրագրերի մշակման և բարելավման համար» խորագրով: Սեմինարի ընթացքում կարևորվեցին ՊՄԳ ԱԽ ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև քննարկվեցին այն խնդիրները, որոնց հետ իր նպատակներին հասնելու համար 3 ամիս քննարկումներից հետո առընչվեց ՊՄԳ ԱԽ։ ՊՄԳ ԱԽ գիտակցում է մասնավոր հատվածի և ՏՄԿՈՒ ոլորտի համագործակցության կարևոր նշանակությունը և ՄԿՈՒ հաստատությունների, բիզնեսի և ուսանողների համար ուղղակի օգուտները, ինչպես նաև ՊՄԳ բխող անուղղակի շահը՝ սոցիալական ներգրավվածության և երկրների տնտեսական զարգացման նպատակներին հասնելու համատեքստում։ «ՊՄԳ աջակցում է ձեռնարկություններին լուծել մարդկային ռեսուրսներով ապահովվածության խնդիրները, օգնում ուսանողներին լինել ավելի աշխատունակ և նախապատրաստում է նրանց հավակնել ավելի լավ ու արժանապատիվ աշխատանքի»: Պրն․ Վու Վան Դան, Մեծ քսանյակի ծրագրի ՊՄԳ ԱԽ ղեկավար

ՊՄԳ ԱԽ մասնավորապես նշեց զբոսաշրջության և հյուրանոցային համալիրների սպասարկման ոլորտի աշխատուժի հմտությունների համապատասխանեցման կարևորությունը միջազգային պահանջներին, որոնք ներառում են և հիմնական և տեխնիկական հմտություններ, և Հմտությունների զարգացման համակարգի արդիականացման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և միջազգային չափանիշներին համապատասխան: Վիետնամի շահագրգիռ կողմերը նաև գիտակցեցին, որ նման գործընկերության առավելությունները դրական ազդեցություն կունենան երկրի աշխատաշուկայի ավելի լայն ենթատեքստում և հետևաբար ՊՄԳ ԱԽ հետագա աշխատանքները կընդլայնվեն՝ հասցեագրելով երկարաժամկետ գործազուրկների աշխատունակության բարձրացման և ձեռնարկություններում առկա աշխատակիցների հմտությունների կատարելագործման հիմնահարցերը։ Սեմինարի ընտացքում ներկայացվեցին ուսուցման ոլորտի ՊՄԳ հաջողված օրինակները, որոնցից է Զբոսաշրջության Հայ Ֆոնգ քոլեջի և Դո Սոն միջազգային համատեղ ՍՊԸ միջև երկարաժամկետ և հաջողված ՊՄԳ: Այս համագործակցությունը ուսանողներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել զբոսաշրջության ոլորտում առաջին փորձը և խթան է հանդիսանում իրականացնելու ոչ միայն գործնական, այլև տեսական դասընթացներ իրենց ուսման ընթացքում: Pegasus Education Group և Nelia Hanoi հյուրանոցը, նույնպես, պատմեցին իրենց համագործակցության փորձի և կրթության մեջ ներդրումներ կատարելու մասին՝ աշխատուժի զարգացման համար ուսանողներին ուսումնական այցելություններ կազմակերպելու, աշխատատեղերով ապահովելու, աշխատակիցներին հրավիրելու ուսանողներին ուսուցում և մասնագիտական կողմնորոշում տրամադրելու, ինչպես նաև հյուրանոցների անձնակազմին վերապատրաստելու միջոցով։ Սեմինարի ընթացքում այլ կազմակերպությունների կողմից ներկայացված փորձը սևեռված էր մասնագիտական կողմնորոշման և աշկերտության վրա։

Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացան նաև ՏՄԿՈՒ համակարգերի բարելավմանը ուղղված Բանգլադեշի, Կանադայի և Դանիայի ՊՄԳ փորձին: Միջազգային փորձի ներկայացումը հիմնականում ուղղված էր Վիետնամում արդեն իսկ իրականացված աշխատանքներին և համալրվում էր նոր գաղափարներով և միջազգաին փորձով, ինչպիսիք են՝ ուսանողների ներգրավումը մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության մեջ, կամավոր մասնկացության վրա հիմնված ՊՄԳ փորձը, տեղական մասնագիտական հմտությունների խորհուրդների ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև փափուկ և ձեռնարկատիրական հմտությունների ուսուցման կարևորությունը: ԱՄԿ շեշտադրեց նաև արհմիությունների կարևոր դերը կայուն գործընկերության և ներառական ուսումնական ծրագրերի մշակման գործում:

Միջազգային գործընկերները համաձայնեցին, որ ՄԿՈՒ ոլորտում ՊՄԳ ձևավորման մարտահրավերները առկա են ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում և գիտակցեցին գիտելիքների փոխանակման կարևորությունը՝ յուրաքնաչյուր երկրի կարիքներին համապատասխան ճիշտգրիտ մոտեցում գտնելու համար։

ՊՄԳ ԱԽ ակտիվորեն աշխատում է գնահատման գործիքների և հմտություններին միտված ուսուցման ծրագրերի մշակման վրա: Մեկօրյա սեմինարի ավարտից հետո, Մեծ քսանյակի ծրագրի աջակցությամբ և ղեկավարվելով Վիետնամի ՄԿՈՒ տնօրինության կողմից, ԱԽ կշարունակի վերոնշյալ գործիքների մշակման և ծրագրերի ավարտին հասցնելու ուղղությամբ իր աշխատանքը զբոսաշրջության և հյուրանոցային համալիրների սպասարկման ոլորտի երկու մասնագիտությունների համար՝ ընդունարան և հյուրանոցային համարների սպասարկում: ՊՄԳ ԱԽ նպատակ ունի նաև այս համատեղ ուսումնառության արդյունքում ձեռք բերված փորձը կիսել այլ ոլորտների հետ:

Մեծ քսանյակի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքէջը հետևյալ հասցեյով՝ /g20ts.